Լիդիանի աշխատողներն ավիրում են Բենիկ անունով լճակի տարածքը (տեսանյութ)

Հուլիսի 29-ին եղանք Ամուլսարի տարածքում ու հանդիպեցինք այս տեսարանին։ Օֆշորային Լիդիանի աշխատողները ավիրում էին Բենիկ անունով լճակի տարածքը։ Ասում են պատվար ենք սարքում ու սիրունացնելու ենք ավելի։ Ահազանգը փոխանցել ենք ՀՀ Բնապահպանության նախարարություն, որի տեսուչները հուլիսի 30-ին գնացել են տեղում ուսումնասիրել։ Մեզ հետևյալ հարցերն են հուզում․

1․ Արդյո՞ք Lydian Armeniaն ունի թույլտվություն լճի տարածքում հողային աշխատանքներ կատարելու։

2․ Եթե նույնիսկ ունի, ապա թող տրամադրեն մեզ դրա կրկնօրինակը, և արդյո՞ք Հայաստանում թույլատրված է նման կերպ խախտել բնական լճի ափերի մորֆոլոգիան և ջրային հաշվեկշիռը։

Հարգանքով՝ ՀԲՃ-ի թիմ և Հայաստանի Կանաչների միություն

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում