Սոթքի հանքավայրի ամբողջ մակաշերտն ու ապարները քանդել, լցրել են Արցախի տարածք

«Դա վայրենություն է նման սահման դնելը: Ընդհանրապես եթե մենք խոսում ենք «Շիկահող» արգելանոցի մասին, այն իմիջայլոց Խոսրովի արգելանոցին հավասար խիստ կարգավիճակ ունեցող արգելավայր է». այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ասաց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:  

Նշենք, որ 2017թ.-ի մայիս ամսին «Հայկական բնապահպանական ճակատ»-ը հրապարակեց լուսանկարներ «Շիկահող» պետական արգելոցից, որտեղ հատվել 60-120 սմ տրամագիծ ունեցող, խոշորառէջ կաղնիներ էին հատվել Շիկահող արգելոցի և Արցախի սահմանագլխին։ Հետագայում «Հայկական բնապահպանական ճակատ»-ը գրեց. «այդ կոորդինատների հետագա համադրման արդյունքում՝ մենք և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համոզվեցինք, որ այդ աշխատանքները կատարվել են Հայաստանի հանրապետության վարչական տարածքում։ Իսկ «Շիկահող» արգելոցի արևելյան սահմանագիծը համընկնում է Հայաստանի և Ադրբեջանի նախկին պետական սահմանի հետ, որն էլ նշանակում է, որ այս ծառերը հատվել են արգելոցի տարածքում։ Սակայն Արցախի Հանրապետության ներկայացուցիչներն ամեն դեպքում կարծում են, որ այդ կաղնիները գտնվում են «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի Քաշաթաղի մասնաճյուղի Կովսականի անտառպետության տարածքում և օրինական կարգով հատվել են 2015-2016 թվականներին»։ 

Այս առթիվ Հակոբ Սանասարյանն ասաց. «Այնտեղ կան նաև բուֆերային գոտիներ: Այնպես չէ, որ այսքան հեկտար է ու վերջ, ո՛չ: Դրանից դուրս էլի հսկայական տարածություններ կան, որ բուֆերային են և եթե դրանք չլինեին, այդ տարածքները չէին պահպանվի: Ի՞նչ է նշանակում դա Արցախինն է»:

Պարոն Սանասարյանը նաև ընդգծեց. «Այդ նույն, կարող եմ ասել, «հանցագործները» Սևանա լճի ավազանում, Սոթքի հանքավայրում փակ շահագործման թունելներն ամբողջովին քանդել, ավիրել են և այդ մակաշերտն ու պարփակող ապարները հարյուրավոր միլիոն խմ (մ3) լցրել են Արցախի տարածք: Այն եզրագիծը, որը համարվում էր Հայաստան և Արցախ ամբողջ կտրել, իջացրել են: Ստացվում է, որ նրանք Արցախի նկատմամբ իրավունք ունե՞ն նման ոտնձգություն անելու և պաշտպանո՞ւմ են Հայաստանի շահերը: Սա թշնամություն է հենց Հայաստանի նկատմամբ»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում