Մենք հավատում ենք, որ ապագան պետք է լավ լինի. նոր անտառակայան՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (տեսանյութ)

Հունիսի 26-ին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում բացվեց նոր անտառակայան: Բացման արարողությանը ներկա էին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր (FPWC) Ռուբեն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և այլոք:

Էկո-նյութերով կառուցված և նորագույն «կանաչ» տեխնոլոգիաներով հագեցված այս անտառակայանի հիմնական նպատակը բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանումն է:

Անտառակայանը կառուցվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով: Ծրագրին աջակցել են նաև Բնության պահպանության միջազգային միության Նիդերլադների կոմիտեն (IUCN NL) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի հզորացում» ծրագրի շրջանակներում:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում