Անտառակայան՝ բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանման նպատակով (ֆոտոշարք)
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպնման հիմնադրամի հիմնադիր (FPWC) Ռուբեն Խաչատրյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը այսօր՝ հունիսի 26-ին ներկա գտնվեցին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) նոր անտառակայանի բացմանը: Այս կայանի հիմնական նպատակն է բնապահպանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խթանումը, ինչպես նաև այն կնպաստի կենսաբազմազանության պահպանմանը, գիտության զարգացմանն ու համայնքի բարեկեցության բարձրացմանը:
Անտառակայանի կաուցմանն աջակցել են նաև Բնության պահպանության միջազգային միության Նիդերլադների կոմիտեն (IUCN NL) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի հզորացում» ծրագրի շրջանակներում: Բացման արարողությանը ներկա էր նաև Բնության պահպանության միջազգային միության Նիդերլադների կոմիտեի Հողերի ձեռքբերման ծրագրի համակարգող, ավագ փորձագետ Մարկ Հուգըսլագը:
Նշենք, որ այս կայանն այս տարածքում թվով արդեն 2-րդն է: Այն կառուցել է բացառապես էկո-նյութերով և հագեցած է նորագույն «կանաչ» տեխնոլոգիաներով: