Հայկական որորն արդեն բնադրվում է նաև Թուրքիայում. Սիլվա Ադամյան

«Հայկական որորը մի քանի տարի առաջ էնդեմիկ տեսակ էր համարվում, իսկ հիմա արդեն բնադրվում է նաև Թուրքիայում»,- այս մասին մեզ հետ զրույցում /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ ասաց բնապահպան, «Սիվիլվոյս» հասարակական կազմակերպության փորձագետ Սիլվա Ադամյանը:

«Մեկ խնդիր կա, որն ինձ շատ է անհանգստացնում: Դա Սևանի ազգային պարկի որորների կղզու խնդիրն է: Կղզու որոշ մասն անցել է ջրի տակ: Այդ տարածքը հայկական որորի համար կարևոր նշանակություն ունի: Բնադրավայրերի կրճատման հետևանքով նրանց մի մասն անցնում են հարևան պետություններ և այնտեղ են սկսում բնադրվել»,- մանրամասնեց նա:

Ինչպես նշում է տիկին Ադամյանը, այժմ, Սևանա լճի կղզյակներն անցել են ջրի տակ, ինչն լ հանդիսանում է պատճառ, որպեսզի թռչունները սկսեն տեղափոխվել տարբեր վայրեր:

Նա մասնավորապես նշեց. «Ճիշտ է ստեղծվում են նոր կղզիներ, բայց թռչունները բնազդորեն լքում են այդ տարածքներն ու տեղափոխվում են ուրիշ տարածք: Քանակությունն իհարկե չի քչացել, բայց կա նման վտանգ: Պետք է շատ ուշադիր լինել և թույլ չտալ, որպեսզի թռչունների գաղութները Սևանա լճից հեռանան: Դա մեր բնական կենսաբազմազանության հարստությունն է, որը պետք է պահպանենք»:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում