Գերմանիան վերականգնվող էներգիայի սպառման ռեկորդ է սահմանել
Գերմանիան, նվազագույնի հասցնելով ածխի և միջուկային էներգիայի սպառումը, նոր ռեկորդ է սահմանել: Ցուցանիշն աննախադեպ է էներգիայի վերականգնվող աղբյուրիների օգտագործման առումով:
Գերմանիան ներդրումներ է կատարել վերականգնվող էներգիայի զարգացման համար կառավարական նախագծի շրջանակներում, որի նպատակն է ածխահանքերի և միջուկային էներգիայի շահագործումը 2050-ին փոխարինել էկոլոգիական և առավել մատչելի ու հուսալի էներգիայով:
Ինչպես տեղեկանում ենք The Independent-ից, քամուց, արևից, կենսազանգվածից ստացված և հիդրոէներգիան ապահովել է երկրի ողջ սպառած էներգիայի 85 տոկոսը: Այս ցուցանիշը գրանցվել է հանգստյան օրերի ընթացքում:
Նշենք, որ 2011թ.-ին Գերմանիան հայտարարել էր, որ մտադիր է մինչև 2022 թվականը փակել իր բոլոր ատոմակայանները: