Սալվադորի կենդանաբանական այգում անհայտ անձինք քարերով և ձողերով սպանել են երկրի միակ գետաձիուն
Սալվադորում սատկել է երկրի միակ գետաձին, որն օրեր առաջ լուրջ վնասվածքներ է ստացել ձողերով և քարերով հարձակման հետևանքով:
Նշվում է, որ հարձակումը տեղի էր ունեցել դեռևս փետրվարի 21-ին: Ցավոք, անասնաբույժներին չի հաջողվել փրկել կենդանու կյանքը:
Ինչպես գրում է ВВС-ն՝ Գուստավիտո անունով գետաձին ենթարկվել է հարձակման անհայտ անձանց կողմից, որոնց ագրեսիվ պահվածքի պատճառներն առայժմ անհայտ են մնում: Տեղի ոստիկանությունը ճշտում է տեղի ունեցածի հանգամանքները։
15-ամյա գետաձին միակն էր ամբողջ Սալվադորի տարածքում և մեծ սեր էր վայելում կենդանաբանական այգու այցելուների կողմից: