Իսլամիստ ահաբեկիչները սովի են մատնել Մոսուլի կենդանաբանական այգու բնակիչներին (լուսանկարներ)

Համացանցում հրապարակվել են իրաքյան Մոսուլի կենդանաբանական այգում արված մի շարք լուսանկարներ, որոնք բացահայտում են, թե ինչպիսի զարհուրելի պայմաններում են ապրում չորքոտանիները:

 The Daily Mail-ի փոխանցմամբ, կենդանաբանական այգին տևական ժամանակ գտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող տարածքում:

Դատելով լուսանկարներից՝ իսլամիստ ահաբեկիչները սովի են մատնել գազաններին, որոնք այնքան են հյուծվել, որ կորցրել են երբեմնի վեհ ու ահեղ տեսքը:

Հայտնի է, որ սկզբում տեղաբնակները կերակրել են կենդանիներին, սակայն մարտերի թեժացումից հետո չորքոտանիները մնացել են բախտի քմահաճույքին: Դրանց մի մասը սովամահ է եղել, մյուս մասը փախել է վանդակներից, իսկ որոշներն էլ սպանվել են մարտերի ժամանակ:

Այժմ տվյալ տարածքն ազատագրվել է ու ողջ մնացած կենդանիներով զբաղվելու են համապատասխան կազմակերպությունները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում