Երևանում տեղի ունեցավ Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը

Սեպտեմբերի 24-ին Երևանում տեղի ունեցավ Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը։ Հրաշալի կազմակերպված էր և բարձր տրամադրությամբ էր ուղեկցվում միջոցարումը, որի ընթացքում հնչեց երգ-երաժշտություն, պարեղանակներ, մատուցվեցին գեղեցիկ պարեր և փոքրիկների համար նախատեսված մանկական հերոսներ։ Փառատոնը վարեցին հաղորդավարներ Վրույր Թադևոսյանն ու Ռուզաննա Հարությունյանը։
Փառատոնի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները տաղավարով ներկայացրել են Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում առկա էկոտուրիստական ենթակառուցվածքները:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը, ողջունելով փառատոնի մասնակիցներին և հյուրերին, բարձր է գնահատել ցուցաբերվող ուշադրությունը գյուղական համայնքների զարգացման և էկոլոգիապես մաքուր արտադրանքի նկատմամբ, մասնավորապես նշելով. ՀՀ բնապահպանության նախարարությունը մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ընթացքում շեշտը դնում է ոչ միայն պատշաճ պաշտպանության իրականացման, այլ նաև սոցիալական բաղադրիչի՝ ԲՀՊՏ-ների հարակից համայնքների զարգացման և տնտեսական գոտիներում էկոլոգիապես մաքուր արտադրություն ծավալելու վրա: Օրինակ՝ «Արփի լիճ» ազգային պարկն արտադրում է իր մեղրը, չորացնում բուժական նշանակություն ունեցող բուսատեսակներ: Նմանատիպ գործունեություն պլանավորում են իրականացնել նաև մյուս ԲՀՊՏ-ները, ինչը, կարծում եմ, սոցիալ-տնտեսական առումով դրական ազդեցություն կունենա այդ պահպանվող տարածքների հարակից համայնքների համար»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում