Տարվա ամենամեծ գյուղական իրադարձությունը, վաղը՝ սեպտեմբերի 24-ին, Անգլիական այգում

Տարվա ամենամեծ գյուղական իրադարձությունը. ավելի քան 70 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ, 10 հազար այցելու ողջ օրվա ընթացքում: Բացառապես միայն գյուղական արտադրության մթերքներ, ձեռագործ աշխատանքներ, այս ամենը` համեմված ազգային երգ ու պարով, բազում անակնկալներով: համեղ, գունեղ, օգտակար: Սա գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնն է, որն այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 24-ին ժամը 11:00-ին: Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ Արահետ» հ/կ-ն, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հրավիրում են մասնակցելու նախադեպը չունեցող այս իրադարձությանը: Հանդիպման վայրը` անփոփոխ. Անգլիական այգի:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում