Իրական տոն Երևանում՝ սեպտեմբերի 24-ին. անակնկալներ և հաճելի օր է սպասվում ամենամեծ բերքի փառատոնին

Աշունը հայ գյուղացու համար նշանակալից ժամանակահատված է. բերքահավաք, որն ավանդաբար ուղեկցվել է ուրախ տոնակատարություններով։ Արդեն 3-րդ տարին անընդմեջ Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ մայրաքաղաքում անցկացնում է տարվա ամենամեծ իրադարձությունը՝ բերքի փառատոնը։

Մի քանի տասնյակ ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր հանրապետության տարբեր մարզերից առանձին տաղավարներում ներկայացնում են ողջ տարվա իրենց աշխատանքը:

Փառատոնն ուղեկցվելու է ուրախ համերգային ծրագրով, ինչպես նաև մանկական ժամանցային միջոցառումներով։

Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնն արդեն ամենասպասված ու սիրված իրադարձություններից մեկն է, որն այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 24-ին։ Այս առիթով է մեր զրույցը փառատոնի հիմնադիր, գյուղատնտեսության աջակցության «Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախգահ Նունե Սարուխանյանի հետ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում