Սպասվող տեղումների հետ կապված ՀՀ գյուղնախարարությունը խորհուրդ է տալիս արագացնել բերքահավաքի աշխատանքները

Հայաստանի տարածքում սպասվող տեղումների հետ կապված ՀՀ գյուղնախարարությունը խորհուրդ է տալիս արագացնել բերքահավաքի աշխատանքները:

Գյուղնախի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Համաձայն ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության տեղեկատվության` հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս հողօգտագործողներին հացահատիկային մշակաբույսերի բերքի կորուստներից խուսափելու համար ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներն արագացնելու բերքահավաքի աշխատանքները»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում