Երևանի քաղաքապետարանում կձևավորվի բնապահպանության խորհուրդ

Օրերս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը զեկուցել է, որ առաջիկայում կձևավորվի բնապահպանության խորհուրդ, որն էլ կապահովի ոլորտի մասնագետների ներգրավումը իրականացվող աշխատանքներում:

«Խորհուրդը պետք է համալրված լինի բազմակողմանի լավ մասնագետներով, որ բոլոր կարծիքները լսելի լինեն և, ի վերջո, կայացված որոշումներն էլ ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- ընդգծել է քաղաքապետ Մարությանը:

Մայրաքաղաքում ավարտվել են գարնանային էտի աշխատանքները: Ծրագրի շրջանակում Երևանում էտվել է ավելի քան 8000 ծառ: Գործընթացն իրականացվել է մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով՝ մասնագիտացած ընկերությունների կողմից: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ խոր էտ արվել է բացառապես հիվանդ ու 60 տարեկանից բարձր թեղի տեսակի ծառերի դեպքում: Միևնույն ժամանակ, երիտասարդացման կամ խորը էտման են ենթարկվել նաև սև բարդիները, որոնք մակերեսային արմատների և բարձր սաղարթի պատճառով քամիների ժամանակ շատ խոցելի են:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում