Հնդկաստանում ջրհեղեղը 156 մարդու կյանք է խլել

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգում ջրհեղեղը 156 մարդու կյանք է խլել, մոտ 1.4 մլն տեղացիներ զրկվել են տանիքից ու գույքից։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Զոհերի նման թիվ գրանցվել է վերջին 2 շաբաթվա ընթացքում։ Միայն մեկ օրում տարերային աղետին զոհ է գնացել 3 մարդ։ Մոտ 1.4 մլն տուժածները բնակվում են Բիհարի 12 շրջանների 2024 գյուղում։ Հեղեղաջրերը ծածկել են 8 մլն հա գյուղատնտեսական նշանակության տարածք, ողողել ճանապարհները, լրջորեն վնասել կամ լիովին ավերել մի քանի տասնյակ կամուրջներ։

Փրկարարները նավակներով վտանգավոր վայրերից տարհանել են 556 հազար մարդու։ Ժամանակով բնակության մոտ 600 ճամբարներում տեղավորվել են նրանցից 303 հազարը, մնացածն ապաստանել են հարազատների ու ընկերների մոտ։

Բիհարում լայնամասշտաբ հեղեղումների պատճառը մեծաքանակ տեղումներից նահանգի տարածքով հոսող 6 խոշոր գետերում ջրի մակարդակի բարձրացումն է, այդ թվում՝ Գանգեսում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում