Մեղրեցիները շարունակում են պայքարել Լիճքի հանքի շահագործման դեմ (տեսանյութ)

Մեղրի համայնքի բնակիչները շարունակում են դեմ արտահատվել Լիճք բնակավայրում գործող պղնձի հանքավայրի շահագործման և համայնքի տարածքում մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ: Այսպիսով, ձևավորվել է «Հանք թե՞ կյանք» նախաձեռնությունը: 

Մեղրեցիները արդեն մի քանի օր է ստորագրահավաք են սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Հանրագիր՝ Մեղրի համայնքի տարածքում երկրաբանահետախուզական և հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու, Լիճք բնակավայրում գործող պղնձի հանքավայրի շահագործումը դադարեցնելու և համայնքի տարածքում մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անհնազանդությունը դադարեցնելու հորդորը լսելուց հետ, մեղրեցիները հետաձգեցին Լիճքի հանքի դեմ բողոքի ակցիան: Այնուամենայնիվ, մայիսի 18-ին Մեղրի համայնքի ճակատագրով մտահոգ մի խումբ մեղրեցիներ եղան Լիճքի հանքավայրի տարածքում և ղեկավարությանը ներկայացրեցին մեղրեցիների դժգոհությունը տարածաշրջանում հանքարդյունաբերության զարգացման դեմ:

Հիշեցնենք, որ մարտ ամսին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը Մեղրի համայնքում նկարահանեց Մեղրի գետը, որն ակնհայտ աղտոտված էր և ջրի քիչ ծավալով: Բնակիչները մեզ հետ զրույցում ներկայացրեցին պատճառները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում