Հրազդան գետում բազմաթիվ ձկների սատկելու պատճառը կարող է լինել արտադրական թափոնների հետեւանքով ջրի թունավորումը

Հրազդան գետում բազմաթիվ ձկների սատկելու պատճառը կարող է լինել արտադրական թափոնների հետեւանքով ջրի թունավորումը: NEWS.am-ի հետ զրույցում աշխարհագրագետ, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը նշեց, որ պետք է հայտնաբերել գետի ախտոտիչները եւ հասկանալ, թե կոնկրետ որ ձեռնարկություններից են դրանք լցվում գետը:

«4-5 դեպք միայն այս վերջին մի քանի տարում է եղել, որ մենք իմացել ենք, թե ինչքան էլ եղել է, որ չենք իմացել, չեմ կարող ասել: Հնարավոր է, որ ինչ-որ արտադրական թափոններ են լցվում, այնտեղ կան ձեռնարկություններ, որի հետեւանքով ջրի թունավորում է լինում եւ ձկները սատկում են: Դրա համար էլ գետի ախտոտիչները պետք է հայտնաբերել եւ հասկանալ` ինչ ձեռնարկություններ են դրանք: Երկրորդ տարբերակն էլ այն է, որ ձկնորսները փորձում են այլ եղանակներով ձուկ որսալ` էլեկտրահարման, քլորի միջոցով: Այժմ պետք է սպասել ուսումնասիրությունների պատասխաններին, որպեսզի հստակ պատասխանը հասկանանք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց աշխարհագրագետ, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը:

Նա նշեց, որ այսպիսի դեպքեր թույլ չտալու համար անհրաժեշտ է լուրջ վերահսկողություն սահմանել Հայաստանի գետերի նկատմամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը 2016 թվականի հուլիսի 3-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան գետում՝ Կորեայի ձոր կոչվող հատվածում, կան բազմաթիվ սատկած ձկներ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը նմուշառում է կատարել Հրազդան գետից՝ կապված Կորեայի ձոր կոչվող հատվածում բազմաթիվ ձկների սատկելու հետ, սակայն, դեռ արդյունքները պարզ չեն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում