Սողանքը վնասել է Լոռու մարզի Շահումյան գյուղի կամուրջը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 24-ին, ժամը 17.29-ին տեղեկատվություն է ստացել, որ հունիսի 23-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու մարզի Շահումյան գյուղի 5-րդ փողոցի ջրատար խողովակները վնասվել են, իսկ օրվա կարգավորիչ ջրամբարի մոտ տեղի է ունեցել սողանք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Շահումյան գյուղի 5-րդ փողոցի աջակողմյան հատվածում գտնվող «Շահումյան» օրվա կարգավորիչ ջրամբարին հարակից տարածքում տեղի է ունեցել սողանք (մոտ 200 խոր. մ), ինչի հետևանքով գյուղամիջյան ճանապարհը (մոտ 1 կմ) դարձել է դժվարանցանելի և վնասվել է Կարբի գետի հետիոտնային կամուրջը:
