Աստղագետները գտել են մոլորակ, որը չպետք է գոյություն ունենար

Աստղագետների միջազգային թիմը պատմել է նոր հսկայական K2-39b էկզոմոլորակի հայտնաբերման մասին, որը ֆիզիկայի բոլոր օրենքներով չպետք է գոյություն ունենար, գրում է Phys.org գիտական պորտալը: Բանը նրանումն է, որ մոլորակը հսկա աստղին այնքան մոտ հեռավորության վրա է պտտվում, որ մակընթացային ուժերի ազդեցության տակ պետք է կործանված լիներ:

Մոլորակը հայտնաբերել են NASA-ի «Կեպլեր» K2 աստղադիտակի օգնությամբ, ինչին էլ մասամբ այն պարտական է իր անունի համար:

Հեղինակները նշում են, որ այդպիսի մոլորակներ հանդիպում են շատ հազվադեպ, իսկ նրանց կյանքի տևողությունը տիեզերական չափանիշներով շատ փոքր է՝ ընդամենը 150 միլիոն տարի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում