2016 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 2.6 տոկոսով
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 2.6 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայությունը:
Վրաստանի Ազգային բանկում կարծում են, որ տնտեսական վիճակի վրա դրականորեն են ազդում ներդրողների աճող ակտիվությունն ու արտաքին պահանջարկի մասնավոր բարելավումը:
Ազգային բանկը կարծում է, որ այդ միտումները կշարունակվեն մոտակա ժամանակներում: Ազգային բանկում կանխատեսում են, որ 2016 թվականին տնտեսական աճը ավելի բարձր կլինի պոտենցիալ մակարդակից:
2016 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 7 միլիարդ 351 միլիոն լարի (ավելի քան 3 միլիարդ դոլար): Վրաստանի կառավարությունը կանխատեսում է, որ ընթացիկ տարում տնտեսական աճը կկազմի 3 տոկոս: