Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գները նվազում են 4.5 տոկոսով

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գները նվազում են 4.5 տոկոսով՝ կապված Մեծ Բրիտանիայում ԵՄ-ին անդամակցելու հարցով անցկացված հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակման հետ:

Այսօր առավոտյան Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 4.62 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 48.56 դոլար, իսկ WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 4.65 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 47.78 դոլար:

Երեկ Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի մասնակիցների 51.9 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ կազմից երկրի դուրս գալուն:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում