Հայաստանի տարածքը կրկին կհայտնվի տեղումնաբեր օդային հոսանքների ազդեցության տակ
Սև ծովի շրջանից Հայաստանին են մոտենում նոր տեղումնաբեր հոսանքներ, Facebook սոցցանցի իր էջում հայտնել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Հունիսի 24-ին այս անգամ արդեն Սև ծովի շրջանից հանրապետության տարածքին մոտենում են նոր տեղումնաբեր հոսանքներ, ինչի հետևանքով կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին գրեթե բոլոր մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ», – նշել է Սուրենյանը։
Նրա խոսքով` օդի ջերմաստիճանը հունիսի 21-22- ը կբարձրանա 5-7 աստիճանով` Արարատյան դաշտում և Երևանում ցերեկը հասնելով +30...+32 աստիճանի, իսկ հունիսի 23-25- ին ջերմաստիճանի փոփոխություններ չեն սպասվում։
«Ներկա պահին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է 2-3 աստիճանով, իսկ տեղումների քանակը մարզերի մեծ մասում արդեն գերազանցել է միջին ամսական արժեքները», -ընդգծել է Սուրենյանը։