Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 51 դոլարը

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE բորսայում կազմել են մեկ բարելի դիմաց 51.07 դոլար: Այս մասին են վկայել այսօրվա առևտրի տվյալները:

Նախօրեին «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը հայտարարել է, որ նավթի գները մինչև 2016 թվականի ավարտը կկազմեն մեկ բարելի դիմաց 50-55 դոլար:

Նա ընդգծել էր, որ մինչև 2017 թվականի ավարտը չի տեսնում արմատական գործոններ, որոնք կհանգեցնեին գների բարձրացման: Սեչինը ենթադրել է, որ մինչև 2017 թվականի ավարտը մեկ բարել նավթի գինը կբարձրանա մինչև 65 դոլար:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում