Թերթաքարային գազի արդյունահանման միջոցով հնարավոր է խոչընդոտել գլոբալ տաքացմանը
Ֆրեքինգը ածխածնի երկօքսիդի բեռնման միջոցով, նպատակային պլաստի մեջ ջրի փոխարեն, կարող է միաժամանակ բարձրացնել թերթաքարային գազի արտադրության մակարդակը և նպաստել գլոբալ տաքացման աճի տեմպերի նվազմանը: Ամերիկացի և ֆրանսիացի գիտնականների ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում:
Իրենց եզրակացություններին գիտնականները հանգել են համակարգչային և վիճակագրական մոդելավորումների արդյունքում: Մեծ ճնշման տակ գտնվող նպատակային պլաստի մեջ ածխածնի երկօքսիդի ավելացումը ավելի նախընտրելի է, քան ջրի:
Պատճառն այն է, որ հեղուկը հանքատեսակների ծակոտիներում ավելի է խանգարում մեթանի դուրսբերմանը, քան ածխածնի երկօքսիդը: Թեև սկզբում երկու նյութերի օգտագործման դեպքում հանքավայրի արտադրողականության տարբերություն չի նկատվի, ժամանակի ընթացքում (պլաստի քայքայման հետ) ածխածնի երկօքսիդի կիրառումը հնարավորություն կտա ճեղքի արտադրանքն ավելի երկար ժամանակ պահպանել բարձր մակարդակի վրա:
Գիտնականներն առանձին նշում են, որ պլաստի մեջ ածխածնի երկօքսիդի, որը ջերմոցային գազ է, բեռնումը հնարավորություն կտա նվազեցնել գլոբալ տաքացման աճի տեմպերը: