ԱՄՆ-ում արջին է բախվել հեծանվորդը (տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հեծանվորդը տեսանկարահանել է, թե ինչպես է բախվել արջին: Տեսախցիկն ամրացված է եղել տղամարդու սաղավարտին: Mashable-ի տեղեկությամբ՝ այդ ժամանակ մարզիկն ընկերների հետ եղել է Տախո լճից ոչ հեռու:
Տղամարդը տեսանյութը հրապարակել է իր ինսթագրամյան էջում հունիսի 16-ին: 6 օրում այն դիտել են մոտ 5000 անգամ: «Արջը հայտնվեց չգիտես որտեղից և անհետացավ՝ մինչ ես կհասցնեի հարցնել, թե արդյոք նրա հետ ամեն ինչ կարգի՞ն է»,- գրել է կալիֆոռնիացին տեսանյութի մեկնաբանության մեջ:
