Իրավապահ մարմինները կասկածներ ունեն, որ հանցագործները կատուներին են կապել բենզինով թրջված լաթեր և արձակել նրանց անտառ

Իտալիայի իշխանությունները մաֆիային կասկածում են Սիցիլիայում լայնածավալ հրդեհների կազմակերպման մեջ։ Այս մասին գրում է The Independent-ը։

Հաղորդվում է, որ իրավապահ մարմինները կասկածներ ունեն, որ հանցագործները կատուներին են կապել բենզինով թրջված լաթեր և արձակել նրանց անտառ։

«Դեռևս ապացույցներ չունենք, սակայն մենք կասկածում ենք, որ այդ հրդեհների հետևում կանգնած են քրեական շահերը»,- հայտարարել է Սիցիլիայի նահանգապետ Ռոզարիո Կրոչետան։

Պարբերականը նշում է, որ վերջերս մաֆիան մահափորձ էր արել ազգային պարկի տնօրենի նկատմամբ, որը պայքարում է կազմակերպված հանցագործների դեմ։ Տնօրենը վստահ է, որ հրդեհներն իրենք իրենց չեն բռնկվել։ Նա նաև ոչ պատահական է համարում այն, որ որոշ անձինք պայքարում են առանձնատների շինարարության համար հենց կղզու այդ շրջաններում, որտեղ բռնկվել են հրդեհները։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում