Ոստիկանությունը հետաքննություն է սկսել Գյումրիում աղվեսի սպանության դեպքով
Գյումրիում հունիսի 14-ին գրանցված արտառող դեպքի վերաբերյալ NEWS.am-ի հրապարակումից հետո Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Հիշեցնենք, որ Գյումրիի Գաբարդինսկի 24 հասցեի բնակիչները վաղ առավոտյան կրակոց էին լսել, դուրս էին վազել ու հայտնաբերել, որ բնակիչներից մեկի դռան ապակին կոտրված է: Դռան մոտ որսորդական զենքի փամփուշտ էին գտել, մի փոքր հեռու՝ հարեւան տան տանիքին՝ սպանված աղվես:
Բնակչուհին NEWS.am-ին ասաց, որ ոստիկանները գնացել են, արձանագրություն են կազմել, կնիքել դուռը:
«Աղվեսին ավտոտնակի կտուրից վերցրեցին ու ասեցին որ էս մանր ապակիները չմաքրեմ, մինչեւ չտեղեկացնեն»- ասաց բնակչուհին՝ Սոնա Եղիազարյանը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են փորձաքննություններ:
