Բնապահպանները պարզել են, որ երկրագնդի օզոնային շերտն սկսել է վերականգնվել

Բնապահպանները պարզել են, որ Անտարկտիդայի վրա գոյացած օզոնային անցքը 2000 թվականից ի վեր ընկած ժամանակաշրջանում, երբ այն առավելագույն չափերի հասավ, կրճատվել է: Այս մասին հայտնում է EurekAlert! հրատարակությունը: Օզոնային անցքի մակերեսը կրճատվել է 4 մլն քառակուսի կիլոմետրով: Չնայած դրան, 2015 թվականին գիտնականները առավելագույն մեծ օզոնային անցք են արձանագրել Անտարկտիդայի վրա:

Գիտնականների կարծիքով՝ դա տեղի չէր ունենա, եթե չլիներ Կալբուկո հրաբխի ժայթքումը Չիլիում: Այն հանգեցրեց ստրատոսֆերա մեծ քանակությամբ մանր մասնիկների արտանետման, որոնք բերեցին բևեռային ամպերի թվի ու չափերի աճի, որոնց հետ փոխազդում է մարդու կողմից արտադրվող քլորը: Գիտնականներն իրենց եզրակացությունն արել են՝ ընդհանրացնելով այն դիտարկումների տվյալները, որոնք վերջին 15 տարվա ընթացքում անցկացվել են արբանյակների օգնությամբ: Գիտնականները նշում են, որ դա վկայում է ստրատոսֆերայում օզոնի պարունակության աստիճանական վերականգնման մասին: Բնապահպանները դրա պատճառը տեսնում են երկրների կողմից Մոնրեալի արձանագրության կատարման մեջ, որը ստորագրվել է 1987 թվականին և կոչված է կրճատել ցածր քլորֆտորածխածինների արտանետումները մթնոլորտ: Բևեռային լայնություններում օզոնային շերտը գտնվում է մոլորակի մակերևույթից 10-15 կիլոմետր բարձրության վրա: Այն Երկրի օրգանիզմները պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ներգործությունից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում