Disney–ը որոշել է նախազգուշացնող ցուցանակներ տեղադրել այն հյուրանոցի մոտ, որտեղ ալիգատորի հարձակումից երեխա էր մահացել

Disney–ը որոշել է նախազգուշացնող ցուցանակներ տեղադրել Ֆլորիդայի նահանգի այն հյուրանոցի մոտ, որտեղ ալիգատորի հարձակումից երեխա էր մահացել։ Այս մասին հայտնել է ընկերության փոխտնօրեն Ջեքի Ուելերը, փոխանցում է AP–ը։

«Մենք փակել ենք բոլոր լողափերը եւ որոշել ենք նախազգուշացնող ցուցանակներ տեղադրել։ Մենք նաեւ օպերատիվ ստուգում ենք բոլոր գործընթացներն ու արձանագրությունները»,– ասել է Ուելերը։

Հիշեցնենք, որ Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքում՝ Disney's Grand Floridian Resort & Spa հյուրանոցից ոչ հեռու, որը գտնվում է Disney World ժամանցային հանրահայտ պարկի տարածքոմ, կոկորդիլոսը քաշելով ջուրն էր տարել երկու տարեկան տղային։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում