Brent նավթի գինն իջել է 47 դոլարից
Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում իջել է ավելի քան 3.9 տոկոսով։ Ներկայում մեկ բարելը վաճառվում է 47 դոլարից ցածր գնով՝ մայիսի 12-ից ի վեր առաջին անգամ։ Այս մասին են վկայում բորսային տվյալները՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Հիշեցնենք, որ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի արժեքը հունիսի 7-ին բարձրացել էր 51 դոլարի նշագծից՝ 2015 թվականի հոկտեմբերի 12-ից ի վեր առաջին անգամ։
Այս թեմայով




