20 միլիոն դրամ՝ էլեկտրահաղորդման օդային գծերի անցկացման համար հատվող անտառի դուրս բերման ևպահեստավորման համար
Անտառային տարածքներում էլեկտրահաղորդման օդային գծերի անցկացման համար հատվող անտառի դուրս բերման և տարածքը տնօրինողի ներքին պահեստ տեղափոխման համար կտրամադրվի 20 միլիոն դրամ: Կառավարության համապատասխան որոշումն ընդունվեց սույն թվականի հունիսի 16-ին: Վարչապետ Աբրահամյան, անդրադառնալով հարցին՝ նշել է, որ կառավարության աշխատակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջարկվող 2 մլրդ դրամի փոխարեն հատկացվելու է 20 միլիոն դրամ: Վարչապետի խոսքով՝ եթե այդ 2 միլիարդ դրամը հատկացվեր, ապա այն ծանրանալու էր հոսանք օգտագործողների վրա և սակագինը բարձրանալու էր:
Հիշեցնենք, որ մասնավորապես Սյունիքի մարզի Մեղրի-Նորավան հատվածում՝ 101600քմ տարածքում, ոչնչացվելու է անտառային տարածք. հատվելու է 16110 հատ ծառ, մինչև 4սմ և մատղաշ ու բնական վերաճ՝17500 հատ՝ Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի անցկացման համար: Ծրագրի արդյունքում շրջակա միջավայրին հասցվող ընդհանուր տնտեսական վնասը կազմում է 413.37 միլիոն դրամ:
Նյութի աղբյուր՝ ecolur.org:
