«10 միլիոն ծառ» նախաձեռնությունը տեղափոխվում է 2021թ.

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել «10 միլիոն ծառ» նախաձեռնության շուրջ՝ գրելով․ «2020 թվականի հոկտեմբերի 10-ին նպատակ ունեինք տնկել 10․000․000 ծառ՝ այդպիսով նոր կյանք հաղորդելով մեր երկրին ու հողին, ապահովելով գալիք սերունդների առողջ և մաքուր միջավայրը։

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը, կարևորելով յուրաքանչյուրի առողջությունը, ինչպես նաև նկատի ունենալով հնարավոր ռիսկերը, որոշում ենք կայացրել սահմանված թիրախին հասնելու ժամկետը տեղափոխել 2021թ. վերջ։

Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կշտկվի և մենք, այնուամենայնիվ, 2020թ. ընթացքում Հայաստանում կտնկենք 1.000.000 տնկի, որը նույնպես աննախադեպ է վերջին տարիների համար, իսկ արդեն 2021թ․ ամբողջությամբ կիրականացնենք նախաձեռնությունը, տնկելով ևս 10.000.000 տնկի։

Հույս ունենք, որ շուտով կհաղթահարենք ներկայիս մարտահրավերը և նոր եռանդով կվերսկսենք համահայկական ծառատունկի համալիր աշխատանքները։ Մինչ այդ, նախաձեռնության պլանավորման աշխատանքները հնարավորինս կիրականացվեն համաձայն նախապես մշակված քայլերի հաջորդականության»։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում