Սանկտ Պետերբուրգում ջուրն են իջեցրել աշխարհի ամենահզոր ատոմային սառցահատը
Սանկտ Պետերբուրգի Բալթյան գործարանում ջուրն են իջեցրել աշխարհի ամենահզոր ատոմային սառցահատը՝ «Արկտիկայն»։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Արկտիկան» ատոմային սառցահատ նավերի խմբին է պատկանում, որոնք անհրաժեշտ են Արկտիկայի յուրացման նախագծերի համար։
Նավի երկարությունը կկազմի 173.3 մ, լայնությունը՝ 34 մ։ Նավն ունենալու է 33.5 հազար տ տարողունակություն ու կտեղավորի 75–հոգանոց անձնակազմ։
Սառցահատը կունենա 175 ՄՎտ հզորությամբ ՌԻՏՄ-200 ռեակտորային սարքավորումից գոլորշու հիմնական աղբյուր ստացող 2 ռեակտորային էներգետիկ սարք։ Սառցահատի հանձնման ժամկետը 2017-ի դեկտեմբերն է։
Այս թեմայով




