Երիտասարդական պալատը դարձել է ավազի հանք. Ճարտարապետը պատասխան է պահանջում

Երևանի կենտրոնում, Երիտասարդական պալատի տեղում կառուցվում է ավազի հանք: Այս մասին ասում է Երիտասարդական պալատի ճարտարապետ, համահեղինակ Հրաչ Պողոսյանը:

Երիտասարդական պալատի բացումը տեղի է ունեցել 1979թ. ապրիլի 7-ին, շենքը քանդվել է 2006թ-ին:

«Քանդվել է Հայաստանի բնակչությանը պատկանող գույք, որն ուներ արժեք՝ գեղագիտական, ճարտարապետական, դրամական: Այդ արժեքը մի մարդ եկավ, քանդեց ու հանգիստ գնաց,- «Առաջին լրատվական »- ի հետ զրույցում ասաց Երիտասարդական պալատի ճարտարապետ, համահեղինակ Հրաչ Պողոսյանը,- որևէ մեկը պիտի պատասխան տա՞, եթե ինչ որ բան են քանդում, մեկը չի ասում՝ ինչո՞ւ քանդեցին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում