Փրկարարները տան լոգարանում բռնել են օձ

Հունիսի 9-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի թիվ 2-րդ փողոցի տներից մեկի լոգարանում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն Ա. Հ.-ին պատկանող տան լոգարանում բռնել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում