Բաթումում շոուի ժամանակ դելֆին է ծնվել

Բաթումի դելֆինարիումում շոուի ժամանակ Մոնիկա անունով դելֆինը ծննդաբերել է՝ հայտնում է sputnik-georgia.ru-ն։

Նշվում է, որ ձագուկը թվով 4-րդն է, որ ծնվել է տեղի դելֆինարիումում։ Աշխատակիցների խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ դելֆինարիումի միջավայրը կատարյալ է կաթնասունների համար։

Մոր և նորածնի անվտանգության ապահովման համար աշխատակիցներն օպերատիվ կերպով փոխել են շոուի համարների հաջորդականությունը։

Ձագուկն իրեն լավ է զգում և արդեն սկսել է սնվել մայրական կաթով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում