Հայաստանում դելֆինարիում բացելը հանցագործություն է. Կարեն Դալլաքյան (տեսանյութ)

«Ես տեղյակ եմ, որ Երևանում նախկինում բացվել են դելֆինարիումներ և ցավոք այնտեղ բոլոր կենդանիները մահացել են: Եվ հիմա կրկին այդ ամենն այնել չի կարելի: Չի կարելի գնալ նույն ճանապարհով: Նրանց, որոնք ուզում են բացել այն. առաջին հերթին դուք բացում եք բանտ դելֆինների համար: Դա ամենասարսափելին է: Այնպիսի երկիրը, ինչպիսին Հնդկաստանն է, ամբողջությամբ արգելել են ցանկացած տեսակի դելֆինարիումները: Այսինք, երկիրը, որն ունի օվկիանոս, ծովեր, այդ ամենն արգելել է: Դա ինչ-որ ցնդաբանություն է Հայաստանում դելֆինարիում բացելը, իսկ եթե այնտեղ ցանկանում են ինչ-որ բյուջետային միջոցներ ներդնել, դա պարզապես հանցագործություն է Հայաստանի բնակչության դեմ: Այն մարդիկ, որոնք ցանկանում են զբաղվել դրանով, հանցագործներ են ժողովրդի հանդեպ: Իհարկե, առաջին հերթին նրանք հանցագործներ են կենդանական աշխարհի դեմ, քանի որ նրանք բացում են բանտ, որտեղ կմահանան այդ դելֆինները, իսկ եթե բյուջետային գումարներ էլ ներդրվեն, ապա նրանք պարզապես թշնամիներ են, ազգի թշնամիներ»,- մեզ հետ զրույցում ասաց ՌԴ Չելյաբինսկ քաղաքում գտնվող «Փրկիր ինձ» (Спаси меня) կենդանիների վերականգողական կենտրոնի տնօրեն, կենդանաբույժ և կենդանապաշտպան Կարեն Դալլաքյանը մեզ հետ զրույցում խոսեց Հայաստանում բացվող դելֆինարիումի մասին:

Վերջինս պատմեց նաև Չելյաբինսկ քաղաքում նախատեսվող դելֆինարիում կառուցելու գաղափարի դեմ պայքարի մասին. «Մենք նայում են հասարակությանը, քանի որ հասարակական կարծիքը շատ կարևոր է և երբ ընթանում են ստորագրահավաքներ, ուշադրություն դարձրեք, ամսվա ընթացքում հավաքվում են մի քանի հազար ստորագրություններ: Օրինակ, երբ Չելյաբինսկում ուզում էին բացել դելֆինարիում: Պատկերացնում եք, չէ՞. հարավային Ուրալում, ոչ մի ծով չկա, իսկ այստեղ որոշել են բացել ստացիոնար դելֆինարիում: Մեզ հաջողվեց մեր իշխանություններին ապացուցել, որ դա պարզապես բանտ է, որտեղ փակված են կաթնասուններ, դրանք ձկներ չեն, ուղեղ ունեն:

Եվ այն լեգենդը, թե իբր այնտեղ երեխաներ են բուժում, ժպտում են, իրենց լավ է, այդ ամենը հորինվածք է, որի հեղինակները հենց այն մարդիկ են, որոնք դելֆինների վրա գումար են աշխատում: Այն մարդիկ, որոնք ցանկանում են տեսնել դելֆիններին, չեն տեսել դելֆինների վրա ջրից առաջացած խոցերը: Ոչ մի սուպեր-մասնագետ չի կարող այնպիսի ջուր ապահովել, որը մոտ կլինի ծովի ջրին, որտեղ պետք է ապրեն դելֆինները: Առավել ևս, եթե դա տարածաշրջան է, որտեղ ծով չկա և այնտեղ դելֆինարիում են բացում, դա պարզապես ամենամեծ դաժանությունն է: Եվ այն մարդը, որը ստորագրում է, նա այդ դաժանության գլխավերևում է: Այսինքն, նա բացում է բանտեր դելֆինների համար: Եվ մեզ հաջողվեց Չելյաբինսկի քաղաքապետարանին ապացուցել, որ դելֆինարիումի տեղը Չելյաբինսկում չէ և վերջ, նրանք մեզ ընդառաջեցին, ամբողջությամբ մերժեցին, թույլտվությունները չեղարկեցին և այդ նախագիծը Չելյաբինսկից հեռու ուղարկեցին: Ռուսաստանում առաջին անգամ էր նման դեպք գրանցվում, այն էլ այդքան կարճ ժամանակահատվածում՝ մեկ ամսում»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում