Նավթն էժանանում է դոլարի ամրապնդման ֆոնին

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գլոբալ շուկայում նավթի գներն այսօր նվազում են՝ գտնվելով համաշխարհային արժույթների հանդեպ դոլարի ամրապնդման ճնշման ներքո:

Այսօր առավոտյան Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.27 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 51.81 դոլար, իսկ WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը՝ 0.3 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 50.41 դոլար:

Դոլարի ինդեքսն աճել է 0.14 տոկոսով՝ մինչև 94.2 կետ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում