2018 թվականին նավթի գինը կհասնի 100 դոլարի. Bloomberg

Հեջ հիմնադրամները ակտիվորեն ձեռք են բերում նավթի գնման օպցիոններ, որոնք մոտակա 4 տարիների ընթացքում շահույթ կբերեն 1 բարելի դիմաց $100-ից ոչ պակաս գնի դեպքում՝ նշում է Bloomberg գործակալությունը:

Մասնավորապես, խոսքը 2018, 2019 և 2020 թվականներին կատարման ժամկետների պայմանագրերի մասին է՝ 1 բարելի դիմաց համապատասխանաբար $80, $100 և $110 գներով: Այս մասին հայտնում է RNS-ն:

Հաղորդվում է, որ վերջին ամսվա ընթացքում մի ներդրող այդպիսի օպցիոններ է գնել ավելի քան 4 միլիոն բարել նավթի համար: Որոշ ներդրողներ ավելի մեծ ակնկալիքներ ունեն. բորսայում առաջարկվում են գործարքներ 2018 թվականին 1 բարելի համար $125 և 2020 թվականի վերջին՝ $150 գներով:

Ինչպես ենթադրում է Bloomberg-ը, այդ գործարքները ցույց են տալիս, որ մի շարք ներդրողներ սպասում են նավթի շուկայում ճգնաժամի՝ նավթային ընկերություններում կապիտալ ծախսերի կրճատման հետևանքով:

Ինչպես հաղորդվում է, նավթը հունիսի 6-ի երեկոյան սկսել է թանկանալ: Հունիսի 7-ին Brent-ի գինը աճել է մինչև 51.22 դոլար՝ 1 բարելի դիմաց, իսկ 8-ին անցել է 52 դոլարից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում