Նավթն էժանանում է ՕՊԵԿ-ի երկրների կողմից արդյունահանման մեծացման մտավախությունների պատճառով

Նավթի համաշխարհային գները նվազում են, քանի որ ներդրողները վախենում են Վիեննայում հանդիպման արդյունքներով ՕՊԵԿ-ի անդամ երկրների կողմից նավթի արդյունահանման քվոտաների մեծացումից։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում բորսային տվյալները։

Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.94 տոկոսով՝ հասնելով 49.42 դոլարի։ WTI թեթև նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.90 տոկոսով՝ հասնելով 48.67 դոլարի։

Վիեննայում ՕՊԵԿ-ի երկրների հանդիպումը կկայանա հունիսի 2-ին։ Վերլուծաբանների մեծ մասը կարծում է, որ հանդիպման արդյունքներով չի ընդունվի որոշում նավթի արդյունահանման մակարդակի փոփոխման մասին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում