Հայտնաբերվել է ՀԷԿ պատվարի փլուզումից Աղստև գետն ընկած քաղաքացու դին

ԱԻՆ-ը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ գիշերը, ժամը 00.05-ի սահմաններում, «Իջևանի բետոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի մոտակայքում գտնվող «Քարավարտ» ՍՊԸ ՀԷԿ-ի ջրի կարգավորիչ շերտափեղկերի կողային պատվարը և դիմային պատվարը փլուզվել էին, ինչի հետևանքով «Քարավարտ» ՍՊԸ-ի աշխատակից Վ. Գ.-ն (1969թ. ծնված) աշխատանքներ կատարելիս ընկել է Աղստև գետը:

Մինչև ժամը 02.43-ը փրկարարներն Աղստև գետի երկայնքով (դեպի Ազատամուտ գյուղ) մոտ 600 մետր իրականացրել են որոնողական աշխատանքներ, որը մթության պատճառով դադարեցվել է:

Ժամը 07.33-ի դրությամբ վերսկսվել են որոնողական աշխատանքները, որին մասնակցում է Դիտավան գյուղի 20 բնակիչ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Դիտավանի գյուղապետ Հակոբ Սարիբեկյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ գտել են ինժեներական աշխատանքներ կատարողի դին։ Այս պահին ընթանում են դին դուրս բերելու աշխատանքները։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում