Մենք դեմ ենք մետաղական նոր հանքերի շահագործմանը. «ՔՈ» ՍԴԿ-ի նախընտրական ծրագրի բնապահպանական մաս

Նոյեմբերի 26-ից մեկնարկում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որին մասնակցում են 11 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ: Քարոզարշավը կտևի մինչև դեկտեմբերի 7-ը, ընտրությունները դեկտեմբերի 9-ին են։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կներկայացնի արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծրագրերում առկա բնապահպանական բաղադրիչը:

Երկրորդ համարի ներքո հանդես եկող «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական ծրագրում առկա է բնապահպանական բաղադրիչ, ինչպես նաև բնապահպանական հիմնախնդիրներին առնչվող մի քանի առանձին կետեր:

Կուսակցության ծրագրի «Տնտեսություն» կետում ասվում է. «Այս ուղղությամբ մեր քաղականությունները իրականացնելիս չենք առաջնորդվելու միայն պա­հի առաջնահերթություններով և գնահատելու ու հաշվի ենք առնելու նաև այդ գործողություների ազ­դե­ցությունը հաջորդ սերունդների վրա: Այս գիտակցումով տնտեսությունը վերոգրյալ ուղ­ղու­թյուն­նե­րով զարգացնելուն զուգընթաց՝ հետ ենք մղելու մետաղական հանքարդյունաբերությունը, իսկ պե­տու­թյան զարգացման կարիքներից ելնելով՝ եզակի դեպքերում մետաղական հանքերի շա­հա­գոր­ծու­մը ամբողջովին կլինի պետության հսկողության և կառավարման ներքո: Սակայն նույնիսկ այս դեպ­քե­րում այն չի իրականացվի ի վնաս բնության և քաղաքացու կյանքի ու առողջ ապրելու իրավունքի: Այս հեռանկարի հիմքում նաև այն գիտակցումն է, որ ներկան ու ապագան երկրի ու քաղաքացու կյան­քը վտանգի տակ դնող տնտեսական քայլերը նպաստում են նաև արտագաղթին և սահ­մա­նա­փա­կում հայրենադարձությունը:

Գտնում ենք նաև, որ անարդար է հանքարդյունաբերությունը նույն դրույքաչափով հարկել, ինչ ար­դյու­նաբերության մյուս ենթաճյուղերը։ Ըստ էության, հանքարդյունաբերական ձեռ­նար­կու­թյուն­նե­րի կատարած աշխատանքը ոչ թե արդյունաբերական արտադրությունն է, այլ հանրությանը պատ­կա­նող ընդերքի հարստությունը արդյունահանելու ծառայությունը։ Համապատասխանաբար, այն պետք է հարկվի բացարձակապես այլ ռեժիմով՝ որպես հանրությանը մատուցվող ծառայություն»: 

Առանձնացված է նաև «Բնապահպանություն» կետը, որում ասվում է. «Բնության պահպանությունը, դրա մշտական բարելավումը մեր գերակա առաջնահերթությունն է, մեր բոլոր որոշումներում և դրանից բխող քաղաքականությունների մշակման ժամանակ մենք այն միշտ հաշվի ենք առնելու:

Մենք ընդունում ենք այն սկզբունքը, որ շրջակա միջավայրը, բնությունը և նրա մաս կազմող բո­լոր կենսաբանական օրգանիզմները, արարածները և տարրերը մեր մշտական հոգածության և պաշտ­պանության կարիքն ունեն: Բնության մեջ ոչ մի տեսակ գերակա չէ մյուս տեսակների հան­դեպ: Մարդը և մյուս բոլոր կենսաբանական օրգանիզմներն ու բնության տարերը պետք է ապրեն ներ­դաշ­նակության, փոխօգնության և հավասարաչափ փոխազդեցության սկզբունքներով:

Տնտեսական առումով Հայաստանի Հանրապետության բնական պաշարները՝ընդերքը, հողը, ջու­րը, օդը, բուսական,կենդանական և այլն, նրա ժողովրդի սեփականությունն են, ընդ որում՝ ո՛չ միայն ներկա ժամանակում հաստատված կարգերով հարաբերվող ՀՀ քաղաքացիների, այլև նրանց սե­րունդների, որոնք հնարավոր է՝ նոր մոտեցումներ որդեգրեն իրենց սեփականությունը տնօրինելու հար­ցում։ Բնությանը և բնական պաշարներին վերաբերող հարցերում անհրաժեշտ է ելնել այն հան­րա­ճա­նաչ կանխավարկածից, որ «շրջակա միջավայրը մենք ո՛չ թե նվեր ենք ստացել մեր ծնող­նե­րից, այլ պարտքով վերցրել ենք մեր զավակներից»։ Ուստի բնական պաշարների օգտահանման, բնօգ­տագործման հարցերում հարկավոր է առաջնորդվել գալիք սերունդներին պատկանող սե­փա­կա­նությունը չյուրացնելու, դրա օգտահանումից նրանց համար ապագայի լավ պայմաններ ստեղ­ծելու սկզբունքներով։

Բնական պաշարների օգտագործումը, ի տարբերություն այլ ոլորտների, իր ամբողջ ծավալով նստած է հանրային ունեցվածքի բազայի վրա, և անարդար կլինի, որ այն հավասար պայմաններով հարկ­վի՝ տնտեսական գործունեության այլ ձևերի հետ։ Բնական պաշարների օգտագործումից և ար­դյու­նահամնումից առաջացող հարստությունը բաշխվում է սոցիալական արդարության սկզբունքով և չի կարող ծառայել կլանային կամ ինչ-որ արտոնյալ փոքր խմբերին, կազմակերպություններին կամ կոր­պորոցիաներին՝ լինեն դրանք տեղական թե միջազգային:

Մենք դեմ ենք մետաղական նոր հանքերի շահագործմանը, իսկ հանքարդյունաբերական ար­դեն իսկ գործող համալիրի դեպքում առաջարկում ենք որդեգրել վերը նշված հարկային քա­ղա­քա­կա­նու­թյունը և հարկային արտոնություններ տալ հին տեխնոլոգիաներ նոր՝ առավել կանաչ տեխ­նո­լո­գիա­ներով փոխարինող ընկերություններին, իսկ հրաժարվելու դեպքում գանձված հարկային միջոց­նե­րը ծառայեցնել նաև այդ նպատակին։ Երկարաժամկետ կտրվածքով արդեն իսկ գործող մե­տա­ղա­կան հանքերը նույնպես պետք է փակվեն: Մենք մշակելու ենք քաղաքականություններ, որ ժա­մա­նակի ընթացքում չեզոքացնենք դրանց փակման բացասական տնտեսական ազդեցությունը տե­ղա­կան համայնքների և ընդհանուր տնտեսության վրա, որից հետո վերջնական փակվելու են բոլոր մե­տա­ղական հանքերը:

Բնությունը մեր կենսատարածքն է, որի որակը պետք է շարունակաբար բարելավվի։ Այն պետք է առողջ միջավայր հանդիսանա ինչպես մարդկանց, այնպես էլ ներդաշնակ գոյատևող այլ արա­րած­նե­րի համար»: 

«Էներգետիկա» կետում ասվում է. «Մեր երկրում էներգետիկ անվտանգության խնդիրը հանգում է հետևյալ խնդիրների լուծմանը՝ էներ­գակիրներից մեծ կախվածություն, էներգաարդյունավետության մակարդակի բարձրացում, էներ­գիայի սպառման բնական աճի ընթացքում բավարար արտադրող և փոխանցող համակարգի ստեղ­ծում, էլեկտրամատակարարման բաշխիչ համակարգի վերազինում, վերականգնվող էներգե­տի­կայի զանգվածային կիրառում, վառելիքի շուկայի դիվերսիֆիկացում, մատակարարվող գազի որա­կի ստուգման պարզ ու թափանցիկ համակարգի ստեղծում, ոլորտի որակյալ մասնագետների ներգրա­վում և կրթություն»: 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում