Աղստև գետն ընկած եղնիկը բաց է թողնվել վայրի բնություն (տեսանյութ)

«2019 թվականի ապրիլի 10-ին ժամը 17:24-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում, եղնիկի ձագն ընկել է Աղստև գետը, կենդանուն գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Իջևանի ՀՓՋ մարտական հաշվարկը: Ժ.18:00-ին հրշեջ-փրկարարները, Աղստև գետից անվնաս դուրս են բերել կենդանուն և հանձնել բնապահպանության աշխատակիցներին»,- այս մասին հայտնում է Տավուշի մարզային փրկարարական վարչությունը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կենդանին բաց է թողնվել վայրի բնություն։ Շնորհակալ ենք նաև դեպքի մասին ահազանգող քաղաքացիներին»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում