Հայաստանում բիզնեսը կշարունակի գործել առանց տեսչական ստուգումների
Հայաստանում բիզնեսը կշարունակի գործել առանց տեսչական ստուգումների: Հունիսի 9-ին կառավարությունը նոր որոշում ընդունեց եւ ստուգումների ժամկետի արգելքը երկարացրեց մինչև 2016թ-ի դեկտեմբերի 31-ը: Նախկին արգելքը գործում էր 2015թ-ի օգոստոսի 1-ից և ինչպես այսօրվա որոշումը հիմնավորվում է «տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խթանելու և վերջիններիս աջակցություն ցուցաբերելու նպատակով»:
Բացառութամբ ստուգումներ կարող են անցկացնել միայն պետական հաստատություններում եւ սննդի օբյեկտներում, հանրային անվտանգության, անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերում՝ ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ:
Նյութի աղբյուր՝ ecolur.org:
