Երկրի վրա տեղ չի մնացել, որը չի ենթարկվել մարդու ազդեցությանը. կենսաբաններ

Rosbalt-ի փոխանցմամբ` աշխարհում ոչ մի տեղ չի մնացել, որի վրա ազդած չլինի մարդկության զարգացումը, հայտարարել են ամերիկացի գիտնականները: Այդ եզրակացությունները արվել են 30 տարվա հնագիտական պեղումներից և նախնիների ԴՆԹ-ների ուսումնասիրությունից ստացված տվյալների հիման վրա:

Հետազոտողները պարզել են, որ շրջակա միջավայրի վրա մարդու ինտենսիվ ազդեցությունը սկսվել է ոչ թե Արդյունաբերական հեղափոխության ժամանակ տեղի ունեցած տեխնոլոգիական և սոցիոլոգիական փոփոխություններից հետո, այլ դրանից հազարավոր տարիներ առաջ` դեռևս պլեյստոցենի դարաշրջանում, այսինքն՝ շուրջ 195 հազար տարի առաջ:

Մարդու ազդեցության ամենահատկանշական հետևանք է դարձել մեգաֆաունայի կտրուկ կրճատումը, որը տեղի է ունեցել 50-100 հազար տարի առաջ: Գյուղատնտեսության զարգացումը առաջ է բերել կենդանիների և բույսերի տեսակների տարածումը: Գաղութացնելով նոր հողեր կամ բուծելով կենդանիներ՝ մարդիկ ազդել են ողջ մոլորակի վրա:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում