Brent նավթի գինը մոտենում է 53 դոլարին

Նավթի համաշխարհային գները շարունակում են դրական դինամիկա ցուցաբերել։ Բորսային տվյալները վկայում են այն մասին, որ Brent նավթի գինն արդեն մոտենում է 53 դոլարին։

Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.38 տոկոսով՝ հասնելով 52.71 դոլարի։

WTI թեթև նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նյույորքյան NYMEX բորսայում աճել է 0.59 տոկոսով՝ հասնելով 51.53 դոլարի։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում