Քենիայում զանգվածային հոսանքազրկման պատճառը կապիկն է եղել

Քենիայում հունիսի 7-ին զանգվածային հոսանքազրկման պատճառը կապիկն է եղել, հայտնում է Reuters-ը:
«Կապիկը բարձրացել էր «Ջիթարու» էլեկտրակայանի տանիքը եւ ընկել տրանսֆորմատորի վրա, ինչն էլ բերել էր հոսանքազրկման: Դրա պատճառով ծանրաբեռնվել էին ՀԷԿ-ի մյուս սարքավորումները, եւ ավելի քան 180 ՄՎտ էներգիա էր կորել, ինչն էլ զանգվածային հոսանքազրկման պատճառ էր դարձել»,- մեջբերում է գործակալությունը Kenya Electricity Generating Company էներգետիկ ընկերության հայտարարությունը:

Ընկերությունից հայտնել են, որ կենդանիներից պաշտպանվելու համար բոլոր օբյեկտները պատնեշված են, եւ ցավում են այդ միակ եւ բացառիկ դեպքի համար:

Նշենք, որ նախօրեին Քենիայի ամբողջ տարածքում դադարեցվել էին էլեկտրաէներգիայի մատակարարումները:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում