Վթարի պատճառով 34 ժամ ջուր չի լինելու Երեւանի 3 շրջաններում եւ Մերձավան գյուղում

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հունիսի 7-ին ժամը 10.00-ից մինչեւ հունիսի 8-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:

• Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան, Նորվեգական, Լուկաշինի, Հույսի ավան թաղամասերի, Սպանդարյան կայարանի, Ֆուչիկի, Մարգարյան փողոցների եւ նրբանցքների, Բաշինջաղյան փող. 155-ից-191 համարների եւ 1-ին, 2-րդ նրբանցքների, Հալաբյան փող. 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 41, 43, 45, 47, 49, 51, 53, 55, 57, 59, 61, 63, 65 համարների եւ Արդարադատության նախարարության շենքի, Հասրաթյան փող. 25/1, 25/2, 25/3, 25/4 համարների, Ալիխանյան Եղբայրներ, Գր. Զոհրապի, Չուխաջյան, Կարապետյան, Ռոստոմյան, Պարսեղովի, Մազմանյան, Մելքումովի, Շիրազի փողոցների, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «Մալայան» ակնաբուժական կենտրոնի, «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի, «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի, «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության» գիտաբժշկական կենտրոնի, Մարգարյան փողոցի «Կայզեր» սուպերմարկետի,

• Դավթաշեն վարչական շրջանի՝ Սասնա Ծռեր փողոցի, Դավթաշեն գյուղի եւ ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի,

• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 6-ից-23 փողոցների եւ Հաղթանակի 1-ին փողոցի հանրային բաժանորդների,

• Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում