Նավթի գինը հասել է 2015-ի նոյեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշի

Նավթի գինը հասել է անցած տարվա նոյեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշի՝ Նիգերիայից իրականացվող խափանումներով մատակարարումների ֆոնին։ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի արժեքը լոնդոնյան ICE բորսայում կազմել է 50.51 դոլար։

WTI թեթև նավթի գինը նյույորքյան NYMEX բորսայում կազմել է 49.56 դոլար։ Այս մասին հայտնում է MarketWatch-ը։

Նիգերիայից իրականացվող մատակարարումներում նկատվում են խափանումներ գրոհայինների հարձակումների պատճառով։ Վերջին շաբաթներին խնդիրները՝ կապված Նիգերիայից և Կանադայից (անտառային հրդեհների պատճառով) մատակարարումների հետ, օրական ավելի քան 3 մլն բարելով կրճատել են շուկայում նավթի առաջարկը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում