Ուկրաինան պատրաստ է գազ գնել Ռուսաստանից, եթե այն էժան լինի եվրոպականից

Ուկրաինան ծրագրում է 2016-ի երրորդ եռամսյակում վերսկսել ռուսական գազի ներկրումը, սակայն միայն այն դեպքում, եթե ռուսական գազի գինը ցածր լինի, քան եվրոպացի մատակարարների գազի գինը։

Ինչպես ուկրաինական «5-րդ ալիքին» տված հարցազրույցում ընդգծել է «Նավթոգազ Ուկրաինայի» ղեկավար Անդրեյ Կոբոլևը, դրա համար «Գազպրոմը» պետք է ժամանակավոր փոփոխություններ կատարի առկա պայմանագրում։ Նրա խոսքով՝ եթե դա տեղի ունենա, Ուկրաինան պատրաստ է վերականգնել գնումը երրորդ եռամսյակում, այսինքն՝ մեկ ամսից։

«Այժմ այդ հարցով երկխոսություն է տարվում։ Այն գործընթացի մեջ է»,- ասել է «Նավթոգազի» ղեկավարը։

Կոբոլևը հայտարարել է նաև, որ Ուկրաինան երրորդ եռամսյակում ծրագրում է վճարել գազի մատակարարումների դիմաց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տրամադրած միջոցներով։

Հունվարի վերջին «Նավթոգազը» հայտարարել էր, որ 2015 թվականին Եվրոպայից Ուկրաինայի գազի ներկրումը կրկնապատկվել է, իսկ Ռուսաստանից՝ կրկնակի կրճատվել։

Մատակարարների թիվը, որոնցից «Նավթոգազը» բնական գազ է գնում արտերկրից, գերազանցել է 10 ընկերությունը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում