Արիզոնայի երկնքում երկնաքար է այրվել

Ամերիկյան Արիզոնա նահանգի երկնքում մոտ 3 մ տրամագծով երկնաքար է այրվել, հայտնում է ՆԱՍԱ-ն:

ՆԱՍԱ-ի մասնագետները երկնաքարի արագությունը գնահատել են 64 հազար կմ, իսկ զանգվածը` մի քանի տասնյակ տ: Ենթադրվում է, թե այն չի հասել երկրին, ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ տեսագրություններ էին հայտնվել, որոնցում երեւում էին լույսի վառ բռնկումներ, որոնք ուղեկցվում էին բարձր ճայթյունով: Երկնաքարի հետեւից նաեւ ծխի հետք էր երեւում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում